Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. «Ռուսաստանը իր գերակայություններից մեկը համարում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծումըե

1 րոպեի ընթերցում

ԲԱՔՈՒ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը «իր գերակայություններից մեկը համարում է ղարաբաղյան հիմնախնդրի լուծումըե: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Բաքվի սլավոնական համալսարանում: «Դա հիմնախնդիր է՝ ճգնաժամերից մեկը, որն անհրաժեշտ է լուծել ըստ կարելվույն արագե,-ընդգծել է Լավրովը: Խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է, որ «Ռուսաստանն Ադրբեջանի հետ համագործակցություն է զարգացնում բոլոր ուղղություններովե: ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Ռուսաստանում Ադրբեջանի տարին, որը փետրվարի 16-ին Մոսկվայում բացելու են երկու երկրների նախագահները, համընկնում է ՄԵծ հաղթանակի 60-ամյակին: «Մենք երբեք չենք մոռանա Ադրբեջանի ներդրումը հաղթանակի գործում, ադրբեջանական ժողովրդի անձնուրացությունըե,-ընդգծել է Լավրովը: Նախարարը խոստացել է «հսկողության տակ առնելե Եկատերինբուրգում Բաքվի սլավոնական համալսարանի մասնաճյուղի բացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում