Հասարակական

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում հոկտեմբերի 27-ի ցերեկը, հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է հոկտեմբերի 29-ին, 30-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-31-ը գիշերը կբարձրանա 5-8 աստիճանով:

Մայրաքաղաքում հոկտեմբերի 27-ի ցերեկը, հոկտեմբերի 28-ին, 31-ին, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ին և 30-ին սպասվում է անձրև:

Արցախում հոկտեմբերի 27-ին և հոկտեմբերի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում