Թուրքական մեջլիսը կողմ է քվեարկել Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ռազմական գործողությունները շարունակելու բանաձևին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 26-ին վավերացրել է բանաձևը՝ երկու տարով երկարաձգելու հյուսիսային Իրաքում և Սիրիայում հակաահաբեկչական անդրսահմանային գործողություններ իրականացնելու թույլտվությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Որոշմանը կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» և ընդդիմադիր «Լավ» կուսակցությունները, իսկ հիմնական ընդդիմությունը՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, դեմ է քվեարկել:

Բանաձևը խորհրդարան էր ներկայացվել կառավարության կողմից: Բանաձևում մասնավորապես նշվել է, որ Թուրքիայի հարավային սահմաններին ռիսկերն ու շարունակվող հակամարտություններից բխող սպառնալիքները շարունակում են աճել:Այդպիսով, Հյուսիսային Իրաքում և Սիրիայում թուրքական զինուժը ռազմական զինուժը կկարողանա գործողություններ իրականացնել մինչև 2023 թվականի հոկտեմբերի 30-ը:

Հայերեն Русский

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից