Նոր աշխարհում Հայաստանի նման փոքր երկրների համար նոր հնարավորություններ են լինելու. նախագահի նստավայրում պաշտոնական ընդունելություն է եղել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ի երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանի անունից, ի պատիվ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցների, կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, մանրամասնելով, որ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գագաթնաժողովին մասնակցելու և հետաքրքիր ու կարևոր քննարկումների համար:

«Սա Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովի ամփոփիչ հանդիպումն է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին և իմ գործընկեր Թիերի Մալըրեին: Մենք հանդիպել ենք 1996-ին, երբ ես վարչապետ էի, իսկ Թիերին աշխատում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում: Այնուհետև մենք հանդիպեցինք Դավոսում՝ համաշխարհային տնտեսական ֆորումում, որտեղ նա աշխատում էր, և դրանից հետո լավ ընկերներ դարձանք: Երբ առաջին անգամ Շամոնիում մասնակցեցի «Մտքերի գագաթնաժողով»-ին, որի կազմակերպիչն է Թիերին, այն շատ հավանեցի: Մենք որոշեցինք Մտքերի գագաթնաժողով կազմակերպել նաև Շամոնիից դուրս՝ Հայաստանում: Եվ արդեն երրորդ անգամ այն իրականություն է դառնում»,-ասել է նախագահը:

Խոսելով հաջորդ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և դրա կարևորության մասին՝ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ այն նախատեսվում է անցկացնել 2022 թվականի սեպտեմբերին:

«Հաջորդ տարի, ինչպես գիտեք, միջոցառումը կազմակերպվելու է STARMUS փառատոնի հետ միասին: Մենք կհավաքվենք՝ հիշելով անցյալը, սակայն նայելով ապագային, հանրահռչակելով գիտությունը, տեխնոլոգիաները, մշակույթը, երաժշտությունը, գիտելիքը: Նոր աշխարհում նոր հնարավորություններ են լինելու Հայաստանի նման փոքր երկրների համար, ձեզ հետ միասին կկարողանանք մեր տեղը գտնել ապագայում»,-նշել է նախագահը:

«Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հյուրընկալության և գագաթնաժողովում ունեցած ներդրման, «Մտքերի հայկական գագաթնաժողովը» բարձր մակարդակով անցկացնելուն ցուցաբերած մեծ աջակցության համար:

«Երբ սովորաբար եզրափակում ենք «Մտքերի գագաթնաժողովը», ցանկանում ենք վստահ լինել, որ դուք երեք բան ունեք՝ նոր ընկեր, նոր գաղափար և նոր ծրագիր: Մենք Դիլիջանից, Հայաստանից հեռանում ենք մեզ հետ տանելով նոր բարեկամներ, նոր գաղափարներ: Հույս ունեմ, որ այս օրերի ընթացքում ծնված գաղափարներից առնվազն մի քանիսը շոշափելի արդյունքներ կգրանցեն, ինչը օգուտներ կբերի ձեր երկրին: Մենք անհամբեր կսպասենք չորրորդ «Մտքերի հայկական գագաթնաժողովին»,- նշել է Թիերի Մալըրեն:

Հայերեն العربية Français Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան