«Մտքերի գագաթնաժողով»-ներն ավելի լավ աշխարհ ունենալու համար գաղափարներ ու լուծումներ որոնելու ճանապարհ են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում «Մտքերի գագաթնաժողով»-ի կազմակերպիչ, «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հիմնադիր Թիերի Մալըրեն «Ապագայի զրույցներ» խորագրի ներքո քննարկում է ունեցել բրազիլական ջիու-ջիթսուի աշխարհի բազմակի չեմպիոն, «Ռոջեր Գրեյսի ակադեմիա»-ի հիմնադիր Ռոջեր Գրեյսիի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ի պատասխան Թիերի Մալըրեի հարցի, թե ինչ է նշանակում ջիու-ջիթսուն Ռոջեր Գրեյսիի համար՝ հանրահայտ մարզիկը նշել է, որ իր ընտանիքն ինչ-որ առումով հեղափոխությունն է արել այդ մարտարվեստում.«Իմ ընտանիքը փոխել է այդ մարտարվեստի ձևը՝ այն ավելի ոչ ագրեսիվ դարձնելով։ Իմ պապը ցանկացել է ցույց տալ, թե ջիու-ջիթսուն ինչքան կարևոր է աշխարհի, մարդկանց համար»։

Խոսելով «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասին՝ Գրեյսին նշել է, որ ուրախ է Հայաստան այցի և նման միջոցառմանը մասնակցելու համար։«Սա իմ առաջին այցն է Հայաստան։ Այն ամենը, ինչ տեսել եմ, ուղղակի հիասքանչ է,-ասել է հանրահայտ մարզիկը։-Կարծում եմ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի նման միջոցառումները գաղափարներ քննարկելու և այստեղից ավելի լավ մտքերով ու լուծումներով հեռանալու միակ ճանապարհն են՝ հանուն ավելի լավ աշխարհ ունենալու։ Նման աշխարհի հասնելու միակ ճանապարհը համատեղ աշխատելն է։ Քանի դեռ մենք կլինենք տարանջատված՝ մութ ժամանակներում կապրենք։ Միայն միավորվելով ու համատեղ աշխատելով կկարողանանք ավելի լավ աշխարհ ունենալ»։

Հայերեն Français Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը