Պաշտոնական

ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Իռլանդիայի նորանշանակ դեսպան Մարտինա Ֆինեյը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին հոկտեմբերի 19-ին հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իռլանդիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Ֆինեյը (նստավայրը՝ Սոֆիա):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, շնորհավորելով նորանշանակ դեսպանին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ նախագահ Սարգսյանը կարևորել է հայ-իռլանդական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու երկկողմ օրակարգի ընդլայնումը և ընդգծել, որ նախագահական ինստիտուտը պատրաստ է լիազորությունների սահմաններում աջակցել փոխգործակցության զարգացմանն ուղղված նախաձեռնություններին:

Դեսպան Մարտինա Ֆինեյը նշել է, որ իր երկիրը ևս շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և պատրաստակամություն է հայտնել իր անձնական ներդրումն ունենալ:

Ըստ աղբյուրի՝ ընդգծելով, որ երկու երկրները հարաբերությունները խորացնելու մեծ ներուժ ունեն՝ զրուցակիցները մասնավորապես հեռանկարային են համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կենսատեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը: Առանձնահատուկ կարևորվել է մշակութային կապերի սերտացման ուղղությամբ քայլերի իրականացումը: Այս համատեքստում անդրադարձ է եղել երկու ժողովուրդների պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող և ընդհանրություններն արտացոլող միջոցառումների կազմակերպման հեռանկարներին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում