Եթե գյուղացին իր տնամերձից հանի չսերտիֆիկացված ծառերը՝ կառավարությունը կտրամադրի սերտիֆիկացված տնկիներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն քաղաքացիներին, որոնք կհամաձայնեն իրենց այգիներից հանել չսերտիֆիկացված ծառերը, կառավարությունը փոխարենը կտրամադրի սերտիֆիկացված տնկիներ: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր քաղաքացիների մի մեծ մասը տնամերձ այգիները չի դիտարկում որպես պոտենցիալ եկամտի աղբյուր: Մտածում են՝ դե ծառ է, տնկած է, կամ բերք կտա, կամ չի տա: Այստեղ մտածողության փոփոխության կարիք ունենք: Եթե մենք որպես եկամտի աղբյուր չդիտարկվող այդ տնամերձերը գումարենք, կտեսնենք, որ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած:

Խորհրդակցելով, և մտածելով, թե ինչպես կարող ենք փոխել այս իրավիճակը, գաղափար ենք հղացել, որ պետական ծրագիր իրականացնենք հետևյալ տրամաբանությամբ. այն քաղաքացիները, որոնք կհամաձայնեն իրենց այգիներից հանել չսերտիֆիկացված ծառերը, այսինքն իրենց հողատարածքը մաքրել այդպիսի տնկիներից, կառավարությունը փոխարենը կտա սերտիֆիկացված տնկի, գումարած, որ իրենք այդ տնկիների համար ունենան կաթիլային ոռոգման համակարգ: Ես արդեն համապատասխան հանձնարարականը տվել եմ», - ասաց վարչապետը՝ հավելելով, որ իր գնահատմամբ տնամերձ այգիներում ծառերի 90 տոկոսը սերտիֆիկացված չեն:

Հայերեն

«Նովալիս 250». ԳԱԹ-ի մշակութային նոր նախաձեռնությունը՝ Հայաստան-Գերմանիա համագործակցությամբ

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի անդամները կալանավորվել են

Զամբիայի խորհրդարանի քարտուղարը մահացել է Տաշքենդ կատարած այցի ժամանակ

Եվս մեկ անվճար մուտք բիզնես-սրահներ. IDBank

ԱՄՆ-ն անօրինական ներգաղթյալներին օրական 998 դոլարով կտուգանի երկիրը լքելուց հրաժարվելու համար

ՌԴ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տարաձայնությունները հաղթահարելու հարցում

Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանում․ լսումներ խորհրդարանում

Պեկինը հերքել է չինացի զինվորականների մասնակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությանը

Հայաստանն ու Ադրբեջանը 2024թ. վերահաստատել են փոխադարձության սկզբունքով միջպետական հետախուզումների դադարեցման 2007թ.-ի հանձնառությունը. ՆԳՆ

Զախարովան անդրադարձել է ՌԴ-ում սահմանված նոր միգրացիոն կանոններին