Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Վյաչեսլավ Վոլոդինին՝ ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Պետական շինարարության հարուստ փորձի ու բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ վաստակել եք Ձեզ արժանի հեղինակություն եւ հարգանք: Սրտանց մաղթում եմ Ձեզ առողջություն եւ նորանոր ձեռքբերումներ:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք պահպանել եւ զարգացնել հայ-ռուսական խորհրդարանական երկխոսության ինտենսիվ տեմպը, որը լիովին կնպաստի մեր երկրների ու ժողովուրդների միջեւ եղբայրական հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում