Չավուշօղլուն հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ
1 րոպեի ընթերցում
![Չավուշօղլուն հանդիպում է ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/10/1065319.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադում «Չմիավորման շարժման» 60-ամյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Չավուշօղլուն գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:
Չավուշօղլուի փոխանցմամբ՝ ինքն ու Լավրովը հանդիպման ժամանակ անդրադարձել են Սոչիում տեղի ունեցած Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցերին: