Հանդիսատեսին ներկայացվեց Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գիրքը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գիրքը ներկայցվեց հայ հանդիսատեսին. Երևանում կայացել է գրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված են զավեշտալի ու դրամատիկ, անսպասելի ու հուզիչ հուշեր՝ անցած օրերի, սիրելի ընկերների ու անմոռաց սերերի մասին:«La Bohème. Անցած օրեր»գիրքը՝ Ազնավուրի վերջին ու ամենածավալուն ինքնակենսագրականն է:

«La Bohème. Անցած օրեր» գիրքը Շառլ Ազնավուրը գրել է 2003 թվականին: Նրա նպատակն էր վերհիշել անցած օրերը՝ մանկության, բարձունքները դժվարությամբ հաղթահարելու, իր կյանքի կանանց: Գրքի մեծ մասը նվիրել է անսովոր, հումորային, երբեմն դրամատիկ պահերին, որոնց հերոսը երբեմն ինքը չէ: Գրքում տեղ գտած հիշողությունները ընթերցողին հնարավորություն են տալիս բացահայտել երգիչ, դերասան ու գրող, եղբայր, ամուսին ու ընկեր Ազնավուրին:

Արտիստը չէր ցանկանում հուշեր գրել իր կարիերայի լավ ու վատ ժամանակների կամ մասնավոր կյանքի մանրամասների մասին: Թե ինչու թղթին հանձնեց հուշերը, անկեղծացել է հենց «La Bohème. Անցած օրեր» գրքի նախաբանում.«Մեր օրերում կենսագրականը մոդայիկ է. ինչ ուտում ես, խմում, արտադրում, պետք է գրի առնվի։ Իմ հերթին, ես էլ որոշեցի այդ մտայնությանը տուրք տալ՝ կենսագրությունս հիշողությունների ձևով շարադրելով։ Չէ, այդ միտքն աշնան քամու նման հանկարծակի չծնվեց իմ գլխում, ավելի շուտ, քանի որ օդը հագեցած է դրանցով, շատ հրատարակիչներ, ընդ որում, հեղինակավոր, հայտնեցին, թե հետաքրքրված են ինձ հրատարակելով»։

Այս հուշագրությունն առաջին անգամ հրատարակվել է 2004-ին: 17 տարի անց գիրքը կրկին հրատարակվում է հայերեն՝ նոր խմբագրմամբ ու շապիկով: Առաջին հրատարակության թարգմանիչը ևս Համլետ Գասպարյանն էր: Օրեր առաջ նա հեռացավ կյանքից ու«La Bohème. Անցած օրեր»գիրքը դարձավ նրա թարգմանական վերջին գործը: Գրքի շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցավ նաև հատուկ հիշատակի արարողություն՝ նվիրված գրքի թարգմանչի հիշատակին։

Արդեն երկրորդ անգամ հրատարակչությունը նոր գրքի հետ հասարակությանն է ներկայացնում նաև Ազնավուրի երգերից հայերեն՝ նոր գործիքավորմամբ , նոր տեսահոլովակով ու նոր կատարմամբ: Այս անգամ ներկայացվեց «Տարեք ինձ» երգը՝ Շուշան Պետրոսյանի կատարմամբ:

Գրքի խմբագիր Սամվել Գասպարյանի խոսքով Ազնավուրը ապրել է երեք կյանք, որոնց մասին էլ մեծ սիրով գրել է: Սամվել Գասպարյանն Ազնավուրի կյանքը բաժանում է մինչև «Օլիմպիա» դահլիճում ունեցած ելույթն ու մեծ հաջողությունը, սիրված ու ժողովրդական դառնալն ու 80 տարեկանից հետո, երբ մարդիկ դադար են վերցնում, կանգ են առնում, բայց ոչ նա.« Ազնավուրը վեց գիրք է գրել, որոնք բոլորն էլ ինքնկենսագրականներ են: Այս ինքնակենսագրականների կողքին Ազնավուրը մեզ է թողել նաև լուրջ գրականություն՝ «Հայրս այդ հսկան» նովելների ժողովածուն, որը մեծ ներդրում է գրական կյանքում : Գիտեք մենք Ազնավուրին այնքան ենք պարտք , որ այդ պարտքը կարող ենք վերադարձնել նմանատիպ նախագծերով, շատ կարդալով իր ստեղծագործությունները, լսելով իր երգերը»,-ասաց Գասպարյանը:

Հայերեն Русский

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի

«Արարատցեմենտ»-ի կառավարիչը կնշանակվի հուլիսին. Պապոյան