Համանախագահներն ընդգծել են տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համաախագահները հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահ Գիլլես Կարբոնյեի հետ, քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումների հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրա արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել: Նշվում է, որ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Բոլոր մասնակիցները շեշտել են իրենց աշխատանքներն իրականացնելու համար միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիակատար, անարգել մուտքի կարևորությունը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում ` պահվող անձանց, անհետ կորածների և բոլոր տեղահանվածների վերադարձի վերաբերյալ: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու իրենց մտադրությունը»,-ասված է հայտարարությունում:

Համանախագահները դրական են ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային հայտարարությունները, որոնք արտահայտում են համանախագահների հովանու ներքո միմյանց հետ հանդիպելու իրենց սկզբունքային պատրաստակամությունը:

«Համանախագահները անհամբերությամբ սպասում են կողմերի ներգրավմանը՝ քննարկելու նման հանդիպման մանրամասները և կրկնում են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը `քննարկելու գործընթացի հաջորդ քայլերը»,-նշել են համանախագահները:

Հայերեն English Français Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի