Իտալիայի նախագահի նստավայր Քուիրինալե պալատում բացվել է հայկական արվեստի բացառիկ նմուշների ցուցադրություն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության նախագահների հովանու ներքո, Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, հոկտեմբերի 6-ին բացվել է հայտնի հայ նկարիչներ Հովհաննես Այվազովսկու, Գևորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի աշխատանքների ցուցադրությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Արմեն Սարգսյանը և տիկինը՝ Նունե Սարգսյանը, նախագահ Սերջո Մատարելլան և Լաուրա Մատարելլան դիտել են ցուցադրությունը:

Ըստ աղբյուրի՝ մանատիպ՝ արդեն իտալական ցուցահանդես 2020 թվականի սեպտեմբերին կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, որտեղ ցուցադրվել էին 18-րդ դարի իտալացի մեծանուն նկարիչներ Ջովանի Անտոնիո Կանալի (Կանալետո), Բերնարդո Բելոտոյի, Ֆրանչեսկո Գվարդիի և Միկելե Մարիեսկու կտավները, որոնցում նկարիչները յուրահատուկ մեկնաբանությամբ պատկերել են Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի խոսքով՝ նման ցուցահանդեսները Հայաստանի և Իտալիայի ժողովուրդների միջև թե՛ պատմական, թե՛ ներկայիս խորը, սերտ բարեկամական ու ջերմ հարաբերությունների ևս մեկ վկայություն են. «Արվեստը միավորում է ժողովուրդներին, ինչն առավել քան ակնհայտ է բարեկամության հինավուրց արմատներ ունեցող հայ և իտալացի ժողովուրդների պարագայում: Եվ սա հենց այն է, ինչը կոչվում է քաղաքակրթությունների երկխոսություն, մշակույթների երկխոսություն, ժողովուրդների ներաշխարհի և տաղանդի երկխոսություն»:

ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Քուիրինալե պալատում ներկայացված գործերը հայ մշակութային հարուստ ժառանգության մի մասն են, որի հանդեպ մենք մեծագույն հարգանք ունենք և որն ի սրտե կիսում ենք նաև մեր բարեկամների հետ: Նրա խոսքով՝ հայ նկարիչների այս տաղանդավոր աստղաբույլը՝ Հովհաննես Այվազովսկի, Գևորգ Բաշինջաղյան, Մարտիրոս Սարյան, Վարդգես Սուրենյանց, Հակոբ Կոջոյան, ոչ միայն մեր ազգային, այլև համաշխարհային արվեստի ժառանգության անբաժանելի մասն է: Այս նկարիչներից ոմանք ժամանակին բավականին առնչություններ են ունեցել Իտալիայի և իտալական մշակույթի հետ: Նախագահի խոսքով՝ իտալական հողում արդեն իսկ հայկական մշակութային ու հոգևոր արժեքների մի հսկա գանձարան կա՝ ի դեմս Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության ժառանգության:

Հայերեն العربية English Français Русский

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը