Մեկնարկել է Հայաստանի և Իտալիայի նախագահների հանդիպումը

2 րոպեի ընթերցում

ՀՌՈՄ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալե պալատում, կայացավ պետական այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի, զինվորական նվագախմբի, զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինվորների մասնակցությամբ։ Արմեն Սարգսյանին դիմավորեց Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան։ Հայաստանի և Իտալիայի պետական օրհներգերը հնչելուց հետո Քուիրինալե պալատի վրա բարձրացվեց ՀՀ պետական դրոշը։

Արարողակարգային լուսանկարահանումից հետո մեկնարկեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հանդիպումը։ Երկու երկրների ղեկավարների առանձնազրույցին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը։

Ինչպես Հռոմից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանը և այլք։

Հանդիպման առանցքում երկկողմ հարաբերությունների խորացմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը, տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին վերաբերող, ինչպես նաև այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են:

Նախագահները հանդիպումից հետ հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ։

Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մարտի 17-ին:

Հայաստանի Հանրապետության 30-ամյա պատմության ընթացքում սա Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա:

Հայերեն English Français Русский Türkçe

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել

Հայաստանի և Ռուսաստանի առաջատար գիտնականները Երևանում քննարկում են գիտության և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման հեռանկարները