Պաշտոնական

Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու Կիպրոսի հետ գործակցությունը. նախագահ Սարգսյանը շնորհավորել Է Նիկոս Անաստասիադիսին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու Կիպրոսի հետ գործակցությունը. նախագահ Սարգսյանը շնորհավորել Է Նիկոս Անաստասիադիսին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Հայ-կիպրական բարեկամական կապերի հիմքում ընկած են պատմամշակութային սերտ առնչությունները, փոխադարձ համակրանքը, ընդհանուր հոգևոր արժեքներն ու միասնական շահերը:

Հայաստանը մեծապես շահագրգռված է խորացնելու և ընդլայնելու Կիպրոսի հետ փոխշահավետ գործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Անցնող տարվա մարտահրավերները վերահաստատեցին մեր երկրների միջև բազմաբնույթ և շարունակական երկխոսության կարևորությունը:

Համոզված եմ, որ առկա արդյունավետ ռազմավարական համագործակցությունն առավել կամրապնդվի և նոր լիցք կստանա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Կիպրոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարեկեցություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում