Պատմության հետագծով  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:1934 թ. սեպտեմբերի 30-ին ծնվել է Հենրիկ Մալյանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, թատերական ռեժիսոր, սցենարիստ, թատերական ուսուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1977), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1982)։ Պետական մրցանակի դափնեկիր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի (1904-1976) եղբոր որդին, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նարինե Մալյանի հայրը։

-1919 թ. սեպտեմբերի 30-ին ծնվել է Գեւորգ Էմինը՝ հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1951, «Նոր ճանապարհ» ժողովածու, 1976, «Դար, հող, սեր» բանաստեղծությունների գիրք), Չարենցի անվան մրցանակի դափնեկիր (1979)։

-1930 թ. սեպտեմբերի 30-ին ծնվել է Սվետլանա Գրիգորյանը՝ հայ անվանի դերասանուհի։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։ Երեւանի պատվավոր քաղաքացի։ Արժանացել է բազմաթիվ պարգեւների եւ շքանշանների՝ «Մովսես Խորենացի», Սուրբ Էջմիածնի կողմից՝ «Սուրբ Սահակ եւ Սուրբ Մեսրոպ»։ 2009 թ. Լոս Անջելեսում հանդիսավորությամբ նրան է հանձնվել «Ծիծաղի թագուհի» տիտղոսը:

-1985 թ. սեպտեմբերի 30-ին մահացել է Բենիամին Մարգարյանը՝ հայ խորհրդային աստղագետ, Հայկական ԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։ ԽՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), Միջազգային աստղագիտական միության «Գալակտիկաներ» հանձնաժողովի փոխնախագահ (1973-1976), նախագահ (1976-1979)։

-1975 թ. սեպտեմբերի 30-ին հայտնաբերվեց Յուպիտերի արբանյակ Ֆեմիստոն։

-1991-ից սկսած սեպտեմբերի 30-ին նշվում է Թարգմանչի միջազգային օրը։

-1791 թ. սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի առաջնախաղը։

-1915 թ. սեպտեմբերի 30-ին Ուռհայի ինքնապաշտպանության ժամանակ թուրքական զինված ուժերը հարձակվեցին հայկական թաղամասի վրա եւ մոտ 400 զոհ տալով՝ նահանջեցին։

Ա. Հ.

Հայերեն

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ