Երևանի Դ. Վարուժանի անվան դպրոցը մրցույթ է հայտարարել ֆիզիկայի և ռուսաց լեզվի ուսուցչի թափուր տեղի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ «Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզիկայի (10ժամ) և ռուսաց լեզվի /14ժամ/ ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • Դիմում(Ձև 1), մեկ լուսանկար 3 × 4 չափի
  • Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ(դիպլոմ)
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/
  • Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ. սեպտեմբերի 25-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի 7-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 14:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021թ. հոկտեմբերի 13-ին ժամը 13:30, Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երևան, Սեբաստիա 19:

Տեղեկությունների համար զանգահարել 010741461 հեռախոսահամարով:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում