Քաղաքականություն

ԱԺ-ն առաջին ըներցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն առաջին ըներցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովն առաջին ըներցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում:

Համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից:

Նախագծին կողմ են քվեարկել 59 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ։

Քվեարկության չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում