Քաղաքականություն

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում. Վլադիմիր Պուտին

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի և ՀՀ-ի միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում. Վլադիմիր Պուտին

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲՆԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՝ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում և կառուցողական փոխգործակցություն ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում:

«Հայաստանի հետ հարաբերությունները հիմնվում են բարեկամության, մշակութային և հոգևոր մտերմության բարի ավանդույթների վրա: Դրանց հետագա զարգացումը դաշնակցային ոգով, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին», – ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում