Արցախ

Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՀ և ՀՀ ԱԺ նախագահներ Արթուր Թովմասյանի, Ալեն Սիմոնյանի և ՀՀ քաղաքական ու զինվորական բարձրաստիճան ղեկավարության հետ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Երկրի ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար նահատակված հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի և Հայաստանի ու Արցախի պաշտպանության համար զոհվածների շիրիմներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում