Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Երևան
1 րոպեի ընթերցում
![Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Երևան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063406.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական էստրադայի երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Երևան։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտնել է «Ինստագրամի» սթորի բաժնում։
«Մենք մեկնում ենք Երևան, դիմավորիր մեզ Երևան»,- ասում է երգիչն ու հավելում, որ անհանգստության առիթ չկա և չի լինի։
«Զվարթնոց» օդանավակայանում Կիրկորովին դիմավորել է «Նոր ալիք 2021»-ի հաղթող Սարո Գևորգյանը։
ԶԼՄ-ները հայտնում են նաև, որ Կիրկորովը Երևանում է «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանի ծննդյան արարողությանըմասնակցելու նպատակով։