ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Տրապիզոն նահանգի Շալփազարը շրջանում գործող «Անատոլական գլխարկներ» անունը կրող արտադրամասի վրա հարձակում է տեղի ունեցել ԱՇԿ-ական ՏԻՄ ղեկավարի և ՏԻՄ աշխատակիցների կողմից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Demokrathaber.org»-ը:
Պատճառը եղել է այն, որ արտադրամասը հոկտեմբերի 10-ին Իրաքում կայանալիք ընտրությունների առթիվ ստացած պատվերի շրջանակներում արտադրել է գլխարկներ, որոնց վրա եղել է «Քուրդիստան» բառը:
Գլխարկների խմբաքանակը ՏԻՄ ղեկավար Ռեֆիք Քուրուքըզի պահանջով հավաքվել է և փողոցում այրվել: