Պատմության հետագծով  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1822 թ. սեպտեմբերի 16-ին ծնվել է Ծերենցը՝ հայ գրող, հրապարակախոս, բժիշկ եւ պատմավիպագիր։ Ծերենցը պատմական վեպերի, պատմվածքների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Նրա առաջին վեպը՝ «Թորոս Լեւոնի»-ն (1877), պատկերում է Կիլիկիայի պատմական իրադարձությունները։ Քննադատելով հայ ֆեոդալների կենտրոնախույս ձգտումները՝ Թորոսը երկրի անկախության վերականգնման երաշխիքը տեսնում էր ժողովրդի միասնության եւ կենտրոնաձիգ իշխանության հաստատման մեջ։

-1931 թ. սեպտեմբերի 16-ին ծնվել է Արտաշես Քալանթարյանը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան։ Իբրեւ գրող՝ Արտաշես Քալանթարյանը մեծ ճանաչում է ձեռք բերել «Մարաթոն» (1969) վեպով։ Նրա գրչին են պատկանում տասնյակից ավելի գրքեր, որոնցից մեծ հետաքրքրության են արժանացել «Իսկ դո՞ւք որտեղ էիք», «Ինչո՞ւ տրորեցիր ծաղիկները», «Խոստովանություն» վեպերը եւ ժողովածուները։ Նրա մի շարք պատմվածքներ եւ վիպակներ թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, բուլղարերեն։

-1976 թ. սեպտեմբերի 16-ին ուղեւորներով տրոլեյբուսն ընկավ Երեւանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկեց 20 ուղեւորի՝ հանելով նրանց ջրից։

-1810 թ. սեպտեմբերի 16-ին Մեքսիկան անկախացավ Իսպանիայից։

-1908 թ. սեպտեմբերի 16-ին ստեղծվեց «Ջեներալ Մոթորս» ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը։ GM-ը ներկա պահին ունի մոտ 209 000 աշխատակից եւ բիզնես-գործունեություն է ծավալում 157 երկրում, իսկ մեքենաներ եւ բեռնատարներ արտադրում 31 երկրում։

-1970 թ. սեպտեմբերի 16-ին ստեղծվեց «Սեւ սեպտեմբեր» պաղեստինյան կազմակերպությունը։

-1977 թ. սեպտեմբերի 16-ին մահացել է Մարիա Կալասը՝ ազգությամբ հույն, ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի (ծնվ.՝ 1923 թ.)։

-1978 թ. սեպտեմբերի 16-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մահացավ մոտ 15 000 մարդ։

-1996 թ. սեպտեմբերի 16-ը հայտարարվել է Օզոնային շերտի պահպանման միջազգային օր։

Ա. Հ.

Հայերեն

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել