Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելուն
1 րոպեի ընթերցում
![Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելուն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/09/1063133.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերում ֆրանսերեն գրառում է արել Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին նվիրաբերված պատվաստանյութի առաջին խմբաքանակն ուղարկելու առթիվ:
«Ի հավաստումն հայ-ֆրանսիական բարեկամության՝ Երևան է ժամանել առաջին առաջին 25.000-ի չափով խմբաքանակը այն 200.000 դեղաչափով պատվաստանյութերի, որը նվիրաբերել է Ֆրանսիան Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է վարչապետը:
L’Amitié franco-arménienne au rendez-vous à #Erevan avec l’arrivée de la première partie de 25.000 doses de vaccins sur 200.000 que la #France octroie à l’#Arménie pour l’épauler dans son action contre le #COVID19. pic.twitter.com/UQQVMbaVRx
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) September 14, 2021