Հայաստանի և Իրանի ազգային արխիվները համագործակցության շրջանակում հուշագիր կստորագրեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդական Սոյյեդ Հոսեյն Թաբաթաբային և ԻԻՀ մշակութային ժառանգության ակադեմիայի հետազատության բաժնի պրոռեկտոր Մոռթեզա Ռեզվանֆարին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ազգային արխիվը տեղեկացնում է, որ զրուցակիցները կարևորել են երկու բարեկամ ժողովուրդների միջև առավել խորը համագործակցության անհրաժեշտությունը, մասնավորապես, պատմամշակութային ժառանգության փոխադարձ ճանաչման, արխիվային տվյալների երկուստեք փոխանակման առումով:

Սոյյեդ Հոսեյն Թաբաթաբային նկատել է, որ եկող տարի լրանում է հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որը լավ առիթ է երկու պետությունների ժառանգությանը նվիրված համատեղ արխիվային նյութերի ցուցադրություն կազմակերպելու համար, ինչպես Իրանում, այնպես էլ Հայաստանում։ Իրանական կողմն ընդգծել է ճարտարապետական և այլ ոլորտներում Իրանին վերաբերող արխիվային փաստաթղթերին ծանոթանալու իր հետաքրքրությունը՝ հայկական կողմին առաջարկելով փոխադարձաբար օգտվել իրենց արխիվներից:

«Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը նշել է` երկու երկրներն ունեցել են դարավոր պատմամշակութային բարեկամական հարաբերություններ և պատվիրակության անդամներին տեղեկացրել է, որ ի թիվս այլ փաստաթղթերի Հայաստանի Արխիվում պահվում է Շահ Աբասի՝ 1607թ․արաբատառ հրովարտակը, որը վերջինիս կողմից Քաշաթաղի հայ մելիքներին (իշխաններին) հողային արտանություններ տրամադրելու մասին է, և դրանով պատրաստակամություն է հայտնել հնարավորություն ընձեռել ծանոթանալու նմուշին:

ԻԻՀ պատվիրակության և ՀՀ ազգային արխիվի տնօրինության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել արխիվային ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու և այդ համատեքստում համատեղ հուշագիր ստորագրելու ուղղությամբ:

Հայերեն English Français Русский Türkçe

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին

Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը

Ֆուտբոլիստ Արտյոմ Բանդիկյանը կբացակայի մոտ 3 շաբաթ

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը