Պաշտոնական

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

1 րոպեի ընթերցում

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նանե Սահակյանի և Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմա Աբովյանի երդման արարողությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից, նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրանք բարձր պատասխանատվությամբ կկատարեն իրենց պարտականությունները:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում