Հասարակական

Արգիշտի Քյարամյանը Բելառուսում մասնակցել է եռակողմ հանդիպման

1 րոպեի ընթերցում

Արգիշտի Քյարամյանը Բելառուսում մասնակցել է եռակողմ հանդիպման

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի և նախաքննական մարմնի ծառայողի օրվա կապակցությամբ 2021թ. սեպտեմբերի 10-ին Բելառուսի քննչական կոմիտեում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներ Արգիշտի Քյարամյանի, Ալեքսանդր Բաստրիկինի և Դմիտրի Գորայի միջև:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից, հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել նաև կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և Միջազգային հարցումների ապահովման բաժնի պետ Սերգեյ Թաիրյանը:

Նախօրեին Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեում տեղի էր ունեցել աշխատանքային հանդիպում՝ Դմիտրի Գորայի և Արգիշտի Քյարամյանի միջև:

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցությունը շարունակելու և զարգացնելու վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում