Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ:

Անկեղծորեն մաղթում եմ Տաջիկստանին զարգացում, ինչպես նաև առաջընթաց՝ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը և միջազգային ասպարեզում Ձեր երկրի դերի ավելացմանն ուղղված սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղություններում։

Համոզված եմ, որ մեր երկրների ժողովուրդների բարեկամության վրա հիմնված Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցությունը համատեղ ջանքերով կարող է նոր ազդակ և ավելի լայն դրսևորում ստանալ միջպետական փոխգործակցության հիմնական ոլորտներում:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի պարոն նախագահ, առողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում