ՀՀ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել Հնդկաստանի շարունակական աջակցությունը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին: ԱԳ նախարար Միրզոյանը Հնդկաստանի դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցելու արդյունքում ստեղծված իրավիճակին: Այդ առնչությամբ նախարարը բարձր է գնահատել Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված շարունակական աջակցությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հնդկաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը, քաղաքական երկխոսության ու փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացումը: Որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացվել են առևտրատնտեսական, տրանսպորտի և հաղորդակցության, ՏՏ, պաշտպանության, առողջապահության, մշակույթի, կրթության և գիտության ոլորտները: Տնտեսական ոլորտում առկա ներուժի լիարժեք օգտագործման առումով կարևորվել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նշանակալի դերը:

«Զրուցակիցները քննարկել են նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները:

Անդրադառնալով բազմակողմ հարթակներում երկրների համագործակցությանը՝ կողմերը գոհունակությամբ արձանագրել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության շարունակականությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է Հնդկաստանի՝2021-2022թվականների համար ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ դառնալու փաստը՝ միջազգային անվտանգության ամրապնդման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հայկական կողմը նաև շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը առողջապահության ոլորտում շարունակաբար ցուցաբերվող օգնության համար:

Հայերեն العربية English Русский Türkçe

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել

Ռուբեն Ռուբինյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Հայտարարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել Բելառուսի տարածքում

Մոլդովայի նախագահը Կիևում մասնակցում է Ուկրաինայի անկախության 35-ամյակի տոնակատարությանը․ Moldpres

Պուտինը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է երկկողմ համագործակցությունը

Օգոստոսի 25-ի միջոցառումների անոնս

Իրանը հայտարարել է, որ Պակիստանից, Սաուդյան Արաբիայից և Թուրքիայից անվտանգության համաձայնագրին միանալու հրավեր չի ստացել