Սիցիլիայում սկսվել են դերասան Սամվել Թադևոսյանի մասնակցությամբ միջազգային ֆիլմի նկարահանումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը համարտադրություն է Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդերլանդների և Բուլղարիայի միջև։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմն ստացել է կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը և գլխավոր դերակատարներից մեկը հայ դերասանՍամվել Թադևոսյաննէ: Ֆիլմում խաղալու է հոլիվուդյան հայտնի դերասանուհիՋերալդին Չապլինը։

Հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանը պատմել է․«Երբ ինձ հայտնեցին, որ Ջեսիկա Վուդվորթը Հայաստանում է, և նա փնտրում է ուղեկցող, ես անմիջապես համաձայնեցի՝ մտածելով, որ լավ առիթ է իմ սիրելի վայրերը հայտնի ռեժիսորին ցույց տալու համար։ Հետագայում հայկական տեղանքները ռեժիսորի համար իսկապես դարձան ստեղծագործելու ներշնչանք։ Ավելի ուշ նրանք հրավիրեցին ինձ Նիդերլանդներ և առաջարկեցին լինել իրենց համապրոդյուսերը, չնայած նրան, որ ես նման մեծ նախագծի փորձ չունեի»։

Ջեսիկա Վուդվորթն էլ նշել է, որ բոլոր այն ֆոնդերին, որոնց դիմում էին հայկական տեղանքների լուսանկարներով, տպավորում էին նրանց և խնդրում էին նկարահանումների ժամանակ իրենց էլ նկարահանման հրապարակ հրավիրել:«Հետաքրքիր է, Հայաստանում ամեն ինչ ասես վեր է կոնկրետ ժամանակի ու կոնկրետ տեղանքի պատկանելուց, սա յուրօրինակ գրավչություն է»,-ասել է նա:

Համավարակով, հետագայում պատերազմական իրավիճակով պայմանավորված նախագծում Հայաստանի համապրոդյուսեր կողմ լինելը թվացել է անիրական, բայց բելգիացի և հայ համարտադրողների ու կինոկենտրոնի ջանքերի արդյունքում հնարավոր է դարձել Հայաստանը պահել որպես համապրոդյուսեր կողմ։ Չնայած նրան, որ տեղանքների նկարահանումները տեղափոխվել են Իտալիա, Հայաստանը շարունակել է կարևոր ստեղծագործական մասով մասնակցել նախագծին։

Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը հնարավորություն է տվել հայկական կողմին մաս կազմել նման մեծ նախագծի և հետագայում ֆիլմը ստացել է նաև Եվրիմաժի ֆինանսավորումը։ «Սա մեծ փորձ է նաև Հայաստանում գործող փոքր կինոարտադրողների համար, տեսնելու որ անգամ շատ փոքր գումարով հնարավոր է լինել մեծ նախագծի մաս և ունենալ հավասար մասնակցություն ստեղծագործական առումով։ Հայաստանը Բուլղարիայի հետ մեկ թիմ ստեղծելով կարողացավ նաև լիիրավ պրոդյուսերական կողմ ներկայանալ Եվրիմաժում, ինչը նույնպես առաջին նման փորձն էր Հայաստանի համար, և ինչը հնարավորություն տվեց որոշակի գումարներ բերել Հայաստան»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Հայերեն

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը