Հասարակական

«Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով 14 հաստատություն հիմնովին կառուցվում են

2 րոպեի ընթերցում

«Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով 14 հաստատություն հիմնովին կառուցվում են

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում այս պահին հիմնովին կառուցման ակտիվ փուլում են 14 դպրոցներ։

3 դպրոցների կառուցման համար հայտարարված մրցույթներն ամփոփվում են, 5-ի դեպքում` իրականացվում են նախագծման աշխատանքներ։ 2021թ. արդեն մեկնարկել է երկու դպրոցի շինարարություն»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ նշված է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 107 միլիոն ԱՄՆ դոլար, որով Հայաստանում կառուցվելու են 46 դպրոցներ. 14-ը` Երևանում, 32-ը` մարզերում։ Նույն ծրագրով արդեն կառուցվել ու շահագործման են հանձնվել 7 դպրոցներ, որոնցից 1-ը (Երևանի թիվ 51 դպրոց)` այս տարի։

Ըստ հաղորդագրության՝ հարյուրավոր աշակերտներ արդեն կրթություն են ստանում հարմարավետ պայմաններում։ Նորակառույց դպրոցները հարմարեցված են ներառական կրթության համար, ունեն վերելակ, հարմարավետ կահավորված դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, հագեցած լաբորատորիաներ։ Դպրոցների կարևորագույն առավելությունը սեյսմակայունությունն է, շուրջ 20 հազար դպրոցականի` անվտանգ կրթության ապահովումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում