Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ցանկացած նախապայման պատասխան նախապայման է ենթադրում

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ցանկացած նախապայման պատասխան նախապայման է ենթադրում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նախորդ շաբաթը հիշարժան էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հրապարակային հայտարարություններով ու փոխարձագանքներով: Անհրաժեշտ է արձանագրել, որ դրա նախաձեռնողը Էրդողանն էր: Վերջինս օգոստոսի 26-ին Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, ապա Թուրքիան համարժեք արձագանք կտա: Սակայն տարածաշրջանում խաղաղություն և համագործակցություն հաստատելու մասին Թուրքիայի հայտարարության և գործնական քայլերի միջև կան տեսանելի մեծ հակասություններ: Հետևաբար՝ թյուրքական երկրների առաջնորդները խոսքերից բացի պետք է նաև գործով ցույց տան, որ իրոք տարածաշրջանային համագործակցության անկեղծ ձգտում ունեն, այլապես հասկանալի էլ չէ, թե ում համար են հնչում նման «կառուցողական» հայտարարությունները»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում