Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Հյուսիսային Մակեդոնիա. Մխիթարյանը թիմին կմիանա Սկոպյեում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սկոպյե, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի չորրորդ մրցափուլի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, օգոստոսի 30-ին Հյուսիսային Մակեդոնիայում թիմին կմիանան Անդրե Չալըշըրը, Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Վահան Բիչախչյանը, Արշակ Կորյանը և Սարգիս Ադամյանը։ Ստանիսլավ Բուչնևը, Արտյոմ Ավանեսյանը և Իշխան Գելոյանը թիմին կմիանան օգոստոսի 31-ին, իսկ Վարազդատ Հարոյանը՝ սեպտեմբերի 2-ին։
Այսպիսով, Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո - «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով - «Ուրարտու»
Արսեն Բեգլարյան - «Ուրարտու»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան - «Կայրաթ» (Ղազախստան)
Արման Հովհաննիսյան - «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան - «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան -«Արարատ»
Դավիթ Տերտերյան - «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ
Տիգրան Բարսեղյան - «Աստանա» (Ղազախստան)
Խորեն Բայրամյան -«Ռոստով» (Ռուսաստան)
Սոլոմոն Իմե Ուդո - «Ատիրաու» (Ղազախստան)
Էդուարդ Սպերցյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Դավիդ Դավիդյան -«Խիմկի»(Ռուսաստան)
Արտակ Գրիգորյան - «Ալաշկերտ»
Վբեյմար Անգուլո -«Արարատ-Արմենիա»
Ժիրայր Շաղոյան -«Արարատ-Արմենիա»
Էրիկ Վարդանյան -«Փյունիկ»
Հարձակվողներ
Ալեքսանդր Կարապետյան - «Նոա»: