Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքում` օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱԻՆ կայքէջից: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հայերեն Русский