Հասարակական

«Սևան» ազգային պարկը և «ԱրմԴայվինգ» ակումբը հուշագիր ստորագրեցին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «ԱրմԴայվինգ սուզորդների ակումբ» ՀԿ-ի միջև օգոստոսի 27-ին կնքվեց փոխըմբռնման հուշագիր:

«Այսուհետ երկու կողմերը պետք է միավորեն իրենց ջանքերը և միջոցները՝ Սևանա լճի ստորջրյա ավազանի ուսումնասիրության, լճի հատակում առկա ձկնորսական պոլիէթիլենային ցանցերի հայտնաբերման և դուրս բերման, Սևանա լճի և նրա հարակից տարածքների մաքրման ուղղությամբ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են նախարարությունից:

Ըստ հուշագրի՝ աշխատանքների արդյունավետ իրականացման համար կողմերը կաջակցեն միմյանց համապատասխան սարքավորումներով, տեխնիկական միջոցներով:

Բացի այդ, հուշագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում էկոտուրիզմի խթանման, էկոզբոսաշրջային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ համատեղ քայլեր անել:

Հայերեն Русский

Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն

Իրանը պատրաստ է «առաջին քայլն անել» միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման համար

Հունաստանի վարչապետն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Մեծ Բրիտանիան պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Հնդկաստանի ոստիկանությունը բացահայտել է զբոսաշրջիկների վրա հարձակված զինյալների ինքնությունը

Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների նկատմամբ պատժամիջոցները

Հայերը կրկին թիրախավորվում են՝ այս անգամ Ադրբեջանի կողմից. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնի հոդվածը

Էրդողանն իր ուղերձում կրկին խուսափել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Պակիստանը փակել է իր օդային տարածքը Հնդկաստանի համար, կասեցրել երկկողմ համաձայնագրերը

Ապագայում ցեղասպանությունների կանխումն անհնար է առանց անցյալի ցեղասպանությունների մանրազնին քննության. Վիլեն Գաբրիելյան