Առողջապահության նախարարը խիստ մտահոգիչ է համարում Հայաստանում կորոնավիրուսիային իրավիճակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահին 14 բժշկական կենտրոն սպասարկում են կորոնավիրուսով հիվանդ բուժառուներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նրա խոսքով` հիվանդանոցներում ծավալել են 1 500 մահճակալ, որոնցից այս պահին զբաղված է 1 143-ը:

«Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են մոտ 700 բուժառու: Ընդհանուր հոսպիտալացված բուժառուների թիվը և ծանր վիճակում գտնվող բուժառուների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարի խոսքով` Հայաստանում, ինչպես և այլ երկրներում, ակտիվ շրջանառվում է «Դելտա» շտամը, որը աչքի է ընկում ինչպես բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ծանր ընթացքով:

«Ունենք երիտասարդ բուժառուներ, որոնք որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում, գտնվում են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- նշեց Ավանեսյանը:

Հայերեն English Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ