Նախարար Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԲՏԱ նախարարությունից, նախարարը ողջունել է դեսպանին, ընդգծել ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ Հնդկաստանի հետ համագործակցության խորացման կարևորության վերաբերյալ, ինչպես նաև շնորհավորել է վերջերս տեղի ունեցած Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ:

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կառավարությունն առանձնահատուկ վերաբերմունք է դրսևորում Հնդկաստանի հետ հարաբերություններում հատկապես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում՝ ակնկալելով որակական և քանակական նոր հարաբերությունների հաստատում։

«Այն ձեռքբերումները, որն ունի Հնդկաստանը բարձր տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ, շատ կարևոր կարող են լինել Հայաստանի հանրապետության համար»,- ասել է Վահագն Խաչատուրյանը։

Նախարարը դեսպանին ներկայացրել է այն հիմնական խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում Նախարարությունը՝ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերությունը վերականգնելու և զարգացնելու համար:

Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է այդ ոլորտում Հնդկաստանի ունեցած հարուստ փորձին, մեծ ներուժին, համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններին։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Հայաստանի հետ առանձնահատուկ հարաբերություններ են հաստատված։ Հայ և հնդիկ ժողովուրդները բարեկամության դարավոր պատմություն ունեն, մշակութային ընդհանրություններ, իսկ մի շարք բնագավառներում՝ զարգացման մեծ ներուժ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության խորացման մի շարք հնարավորություններ, պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի մի շարք ուղղություններով նախապատրաստել առաջարկությունների աշխատանքային ծրագիր:

Հանդիպման ավարտին դեսպան Կիշան Դան Դեվալին նախարար Վահագն Խաչատուրյանին հրավիրել է Հնդկաստան՝ հանդիպումներ ունենալու ոլորտի պատասխանատու պետական և մասնավոր ներկայացուցիչների հետ, տեղում ծանոթանալու և ձեռքբերելու պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

Հայերեն العربية Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն