Պաշտոնական

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, մասնավորապես, ասված է.է.

«Ձերդ Գերազանցություն, ցանկանում եմ սրտանց շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ճապոնիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է օրենքի գերակայության վրա հիմնված ազատ և բաց աշխարհակարգ կառուցելու գործում։ Գոհունակություն հայտնելով երկու ժողովուրդների միջև պատմական կապերի առնչությամբ՝ կցանկանայի առավել խորացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները, թվայնացումը, մշակույթը և այլն։

Հաջորդ տարի կլրանա մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և ես հույս ունեմ, որ ապագայում երկկողմ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա՝ Ձերդ գերազանցության հետ սերտ համագործակցության ներքո»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում