Թուրքական ուժերի հետ Աֆղանստանը լքել են նաև ադրբեջանական ուժերը
1 րոպեի ընթերցում
![Թուրքական ուժերի հետ Աֆղանստանը լքել են նաև ադրբեջանական ուժերը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/08/1061697.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանցի 120 զինվորականներ, ովքեր թուրքական ուժերի հետ համատեղ ծառայություն էին իրականացնում Քաբուլի օդանավակայանում, օգոստոսի 26-ին վերադարձել են Աֆղանստանից։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ադրբեջանցի զինվորականները, նրանց զենքերն ու ռազմական տեխնիկան օդային ճանապարհով փոխադրվել են Անկարա: Առաջիկայում նախատեսվում է նրանց վերադարձը Ադրբեջան։