Կանադայում Հայաստանի դեսպանը համատեղության կարգով նշանակվել է Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կանադայում Հայաստանի դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով նշանակվել է Դոմինիկյան Հանրապետությունում ՀՀ դեսպան:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում: