Մարտունու մարզադպրոցի սանը բրոնզե մեդալով է վերադարձել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մարզադպրոցի սան, կրտսեր տարիքի բռնցքամարտիկ Վիկտորիա Զաքարյանը բրոնզե մեդալով է վերադարձել բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Մարտունու մարզադպրոցի փոխտնօրեն Գեւորգ Սարգսյանը, բռնցքամարտի կրտսեր տարիքի Եվրոպայի առաջնությունն այս տարի կայացել է Բոսնիա-Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաեւոյում, որին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է նաեւ 38 կիլոգրամ քաշային Վիկտորիա Զաքարյանը եւ նվաճել պատվավոր երրորդ տեղը։

Մարզադպրոցում հանդիսավորությամբ են ընդունել հաղթանակած մարզուհուն։

«Մենք հպարտ ենք, որ կարողանում ենք հաղթանակներ գրանցել ոչ միայն հանրապետական, այլ նաեւ միջազգային մրցաշարերում։ Եվ Վիկտորիայի այս նվաճումը համարում ենք մեր լուրջ հաջողությունը։ Մեր մարզադպրոցի մյուս սանը՝ ավագ տարիքի բռնցքամարտիկ, 60 կիլոգրամ քաշային Լիլիթ Ասատրյանը վերջերս Թբիլիսիում կայացած ավագ տարիքի պատանիների միջազգային առաջնությունում գրավեց 5-րդ տեղը, ինչը եւս համարում ենք կարեւոր ձեռքբերում։ Վիկտորիայի եւ Լիլիթի հաջողությունների մեջ լուրջ ներդրումներ ունեն մարզիչներ Գեւորգ եւ Գագիկ Սարգսյանները։ Ունենք նաեւ այլ շնորհալի պատանիներ ու աղջիկներ, ովքեր մոտ ապագայում իրենց խոսքը կասեն ամենատարբեր մրցաշարերում։ Այս պահին մեր բռնցքամարտիկները մասնակցում են Հայաստանի առաջնությանը, եւ հույս ունենք, որ նրանք եւս տուն կդառնան հաղթանակներով»,- իր խոսքում նշեց Գեւորգ Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը