Հասարակական

ՀայՓոստը գործարկել է SMS ծանուցման ծառայություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀայՓոստ ընկերությունը, հաճախորդների համար մատուցվող ծառայությունների հասանելիությունը և հարմարավետությունը բարձրացնելու նպատակով, գործարկել է SMS ծանուցում ծառայությունը:

«Ծառայությունն անվճար է և հասանելի թե՛ ներհանրապետական, թե՛ միջազգային ծանրոց փաթեթների առաքման դեպքում: Այն հնարավորություն է տալիս SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնել առաքանու հասցեատիրոջը առաքանու գտնվելու վայրի վերաբերյալ: SMS ծանուցումից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է առաքանին ուղարկելիս տրամադրել ստացողի հեռախոսահամարը: ՀայՓոստը հաճախորդին ուղարկում է երկու հաղորդագրություն՝ ծանուցելով առաքանու՝ ինչպես Հայաստան, այնպես էլ փոստային բաժանմունք մուտք գործելու վերաբերյալ: SMS-ում առկա հղմամբ անցնելով՝ հաճախորդը նաև հնարավորություն է ունենում մեկ հպումով պատվիրել տուն առաքում: Հասցեական առաքումը նախատեսվում է իրականացնել հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀայՓոստ ընկերությունից:

ՀայՓոստը գործարկել է նաև լրացուցիչ հաղորդագրության ծառայություն հաճախորդին՝ Մաքսատան կողմից առաքանու պահվելու դեպքում:

ՀայՓոստ ընկերության կողմից իրականացվող հասցեական առաքումն այժմ հասանելի է Երևան, Վաղարշապատ և Աբովյան քաղաքներում:

Հայերեն Русский

Մայր Աթոռում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություններ

Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին հսկա քարաբեկոր է ընկել

Ռուսաստանը Հայոց Ցեղասպանությունը միշտ ընկալել է որպես իր սեփական վիշտը. Մարիա Զախարովա

Զելենսկին դադարեցրել է այցը Հարավաֆրիկյան Հանրապետություն՝ Կիևի վրա ռուսական ուժերի հարձակման պատճառով

Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է. Հունաստանի պաշտպանության նախարարը՝ Հայոց ցեղասպանության մասին

Լիբանանահայերը Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակի միջոցառում են կազմակերպել

Թուրքիայի՝ արյան մեջ թաթախված անցյալը չի կարող ջնջվել. ԵԽ պատգամավորի անդրադարձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին

Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան այցելելու պլանների համար

Հայոց ցեղասպանութայն զոհերի հիշատակի և ոգեկոչման միջոցառումներ՝ Շիրակի մարզում