Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին Երևանում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին առնչվող իրավական, սոցիալական բնույթի հարցեր, խոսվել է նրանց Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ սոցիալական ծրագրերի կարևորության, այս ուղղությամբ արդեն գործարկված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրությանը։

Հանրապետության նախագահը լսել է ՀԿ-ների ներկայացուցիչների՝ թեմային առնչվող դիտարկումներն ու առաջարկությունները, խոստացել մանրամասնորեն ուսումնասիրել դրանք:

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում