Արայիկ Հարությունյանն ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 21-ին ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում մասնավորապես ասված է.

«Վեհափա՛ռ Տեր,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պանծալի հոբելյանի՝ Ձեր ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

Ձեր անցած փառավոր ուղին երկնային Տիրոջը, հարազատ ժողովրդին ու Հայրենիքին անմնացորդ նվիրվածության ու անձնուրաց ծառայության լավագույն օրինակ է: Ձեր ապրած կյանքն ու գործը դեռ երկար տարիներ կուսուցանեն ու կդաստիարակեն սերունդներին՝ որպես հայրենասիրության ու աստվածապաշտության հրաշալի դաս՝ նրանց մեջ սերմանելով սեր և բարություն, խոհեմություն և իմաստնություն:

Դուք միշտ եղել եք Արցախի կողքին, Ձեր հայրապետական օրհնությամբ, խոսքով ու գործով մեծապես աջակցել, քաջալերել ու գոտեպնդել եք մեր ժողովրդին, ինչի համար մենք խորապես շնորհակալ ենք Ձեզ ու երախտապարտ:

Թող ամենազոր Աստծո հովանու ներքո շարունակվի Ձեր հայրենանվեր առաքելությունը և հաջողությամբ պսակվեն Ձեր բոլոր ձեռնարկումներն՝ ի նպաստ մեր հավատավոր ժողովրդի և մայր Եկեղեցու։

Վեհափա՛ռ Տեր,

Ընդունեք, խնդրեմ, իմ որդիական խոնարհումն ու խորին հարգանացս հավաստիքը և ջերմ բարեմաղթանքներն այս հիշարժան օրվա առթիվ։ Խաղաղություն, արևշատություն և ամենայն բարիք Ձեզ»:

Հայերեն Русский

Հայաստանի և Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարարները քննարկել են մի շարք հարցեր

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին