Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց կունենա Հունաստանի վարչապետի հետ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց է ունենալու Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberturk-ը՝ հղում անելով Reuters-ին:
Տեղեկության համաձայն՝ Թուրքիայի նախագահը և Հունաստանի վարչապետը հեռախոսազրույցում կքննարկեն Աֆղանստանում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձություններն ու փախստականների հարցը: