Հասարակական

Նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական ընկերության գրասենյակ. նրա հետ ոստիկանության բանակցություններն արդյունք են տվել

1 րոպեի ընթերցում

Նռնակներով զինված տղամարդը մտել է բուքմեյքերական ընկերության գրասենյակ. նրա հետ ոստիկանության բանակցություններն արդյունք են տվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Մալաթիայի բաժին օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ Զինված տղամարդու հետ բանակցություններն արդյունք են տվել։ Նա դուրս է եկել բուքմեյքերական ընկերության գրասենյակից ու տեղափոխվել ոստիկանություն։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի Բաբաջանյան փողոցի 34-ամյա բնակիչ։

Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում