Հասարակական

Ուսումնական տագնապի շրջանակներում զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

1 րոպեի ընթերցում

Ուսումնական տագնապի շրջանակներում զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 17-ին 5-րդ զորամիավորումում հայտարարվել է ուսումնական տագնապ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ ընդգծելով, որ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:

Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և դուրս բերվել նախորոշված շրջաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում