Քաղաքային իշխանությունը պարտավորվել է կառուցել մարմնամարզության նոր դպրոց. Հայկ Մարության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հաջողություն գրանցած Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շնորհավորելով ձեռք բերված հաջողության համար, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար՝ քաղաքապետը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկ, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակչում բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին պարգևատրել է «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով: Մարմնամարզության ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզիչ Հայկ Նազարյանին հանձնվել է քաղաքապետի պատվոգիր:

«Այս մարզաձևում ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո դուք Երևան բերեցիք շատ կարևոր հաղթանակ: Այն պատիվ է ոչ միայն մեր երկրի, այլև մայրաքաղաքի համար: Քաղաքային իշխանությունն իր հերթին պարտավորվել է բարելավել պայմանները՝ կառուցելով նոր մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի լիարժեք մարզվել ու անցկացնել նաև միջազգային առաջնություններ»,-ընդգծել է Հայկ Մարությանը:

Արթուր Դավթյանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, նկատել է, որ, անկախ պայմաններից, բոլոր մարզիկները մշտապես փորձում են լավագույնս ներկայանալ: Հանդիպմանը ներկա Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն իր հերթին նշել է, որ քաղաքային իշխանության կողմից նման ուշադրությունն ու վերաբերմունքը ոգևորող է, իսկ նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց ունենալը՝ գլխավոր երազանք:

Հայերեն Русский

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ