Հրշեջները մարել են Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտ խոտածածկ տարածքի հրդեհը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտ օգոստոսի 15-ին վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ մոտ 15 հա խոտածածկ տարածքում առկա են եղել ծխացող օջախներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 11։00-ին, մարվել՝ 12։52-ին։

ՀՀ ԱԻՆ-ը հիշեցնում է. «Օգոստոսի 14-ին, ժամը 14։59-ինԱրարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ուրցաձոր գյուղի մոտ այրվում է բուսածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդությանԹիվ 2 կանչ․ դեպքի վայր են մեկնելԱԻՆ ՓԾ Երևան քաղաքիհրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ ևօպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 12-13 հա բուսածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 60 հրշեջ-փրկարար և«Խոսրովի անտառ» պետական արգելոցի 26 աշխատակից։

Ժամը 22:15-ին մթության և եղանակային պայմանների վատթարացման պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, սահմանվել է հերթապահություն․ հրդեհի ակտիվ օջախներ չկան»։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան