Հասարակական

Շողակաթ խոշորացված համայնքի բնակավայրերում կկառուցվի լուսավորության ցանց

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի կազմում ընդգրկված Շողակաթ, Դրախտիկ, Ծափաթաղ, Ջիլ, Աղբերք, Արտանիշ գյուղերում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում կկառուցվի լուսավորության ցանց, կվերակառուցվի Շողակաթ գյուղի առաջին փողոցի լուսավորության ցանցը՝ հին սարքավորումները փոխարինելով ԼԵԴ համակարգի սարքավորումներով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 20 միլիոն 265 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 13 միլիոն 172 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 7 միլիոն 92 հազար դրամը՝ Շողակաթի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքների մրցույթը կայացել է, արդյունքները հայտնի են, իսկ շինարարական աշխատանքները կսկսվեն առաջիկա օրերին։ Ծրագրով նախատեսվում է լուսավորության ցանց կառուցել Շողակաթ գյուղի 3-րդ, Դրախտիկ գյուղի 8-րդ, Ծափաթաղ գյուղի առաջին եւ 2-րդ, Ջիլ գյուղի 4-րդ եւ առաջին, Աղբերք գյուղի առաջին եւ 2-րդ, Արտանիշ գյուղի 11-րդ փողոցներում։ Լուսավորության ցանցի ընդհանուր երկարությունը կկազմի 4 կիլոմետր։ Կտեղադրվի 133 լուսատու։ Լուսավորության ցանցը կաշխատի ԼԵԴ համակարգով։

«Այս ծրագրի իրականացման արդյունքում Շողակաթ գյուղն արդեն կլուսավորվի ամբողջությամբ, մնացած գյուղերը՝ մոտ 60 տոկոսով։ Առաջիկա մեկ-երկու տարում 100 տոկոսով կլուսավորվեն նաեւ մնացած գյուղերը»,- ասաց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Երկրները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը. Փեզեշքիանը՝ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ

«Հայասաթ-1»-ն ավարտել է իր առաքելությունը

ՊՆ-ն հերքել է շրջանառվող լուրերը Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ ավտովթարի վերաբերյալ

Լավրովը և Ռուբիոն քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը

Իրանի նախագահը հուսով է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները կլուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում

«Մի նկարի պատմություն». Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն կբացվի

Հյուսիսային Կորեան հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի հետևանքով զոհվածների ընտանիքներին

Կայա Կալասն առաջիկայում կայցելի Հայաստան