Մշակույթ

«SUMMEET». առաջին անգամ Հայաստանում կանցկացվի ժամանակակից պարի միջազգային փառատոն

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպությունը, օգոստոսի 23-29-ը առաջին անգամ Երևանում կանցկացնի «SUMMEET» Հայաստանում ժամանակակից պարի միջազգային ամառային փառատոնը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նախագիծն իրականացվում է Սանկտ Պետերբուրգի «Kannon Dance» պարային տան, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի և «Balmanukyan Dance Project» ընկերության հետ համատեղ։ Փառատոնի հիմնական հարթակը կոնսերվատորիայի Օպերային ստուդիայի դահլիճն է։

«SUMMEET» փառատոնը ներառում է ժամանակակից պարի բոլոր դրսևորումները՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարուսույցների բեմադրած պարային ներկայացումներ և պերֆորմանսներ, հրավիրված մասնագետների վարպետաց դասեր ու դասախոսություններ, ինչպես նաև՝ կինոպարի հատուկ ծրագիր, որին նվիրված է առանձին հարթակ։

«Այսօր մենք պարային նոր փառատոն ենք անում, որը մեր երկրում ևս մեկ մշակութային սյուն կդառնա։ Համոզված եմ, որ «SUMMEET»-ը կվերածվի Հայաստանի ժամանակակից պարի մի այնպիսի հարթակի, որ այն տարեցտարի դուրս կբերի համաշխարհային ասպարեզ»,- նշել է «SUMMEET» փառատոնի միջազգային պրոդյուսեր, «Kannon Dance» պարային տան տնօրեն Վադիմ Կասպարովը։

Տեղեկացնենք, որ փառատոնը կբացվի Վալերիա Կասպարովայի «Սև այգի» ներկայացումով՝ Արցախյան առաջին պատերազմին նվիրված պարային բեմականացմամբ, որի ստեղծագործական աշխատանքները սկսվել են Արցախյան երկրորդ պատերազմի նախօրեին:

«SUMMEET» փառատոնի շրջանակում Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի «Dancewalk» պարային նախագիծը, որը ստեղծել է շվեյցարացի հայտնի պարուսույց Ֆուֆուա դ՛Իմոբիլիտեն։ «Dancewalk»-ը պարային արտահայտություն է՝ ժամանակի և տարածության մեջ, որտեղ պարը դառնում է աշխարհագրություն, իսկ մարդը՝ բնապատկերի մի մաս։ Այս արտասովոր պերֆորմանսի շնորհիվ փառատոնի օրերին պարը դուրս կգա փակ դահլիճներից և կձգվի երևանյան փողոցներով։

Փառատոնի առանցքը հայկական ցուցադրությունն է, որտեղ մեկտեղված են հայ ժամանակակից պարուսույցների լավագույն բեմադրությունները։ Հայկական ցուցադրության շրջանակում ելույթ կունենա նաև Հայաստանում միակ ներառական պարային թատերախումբը։

Հետաքրքրական է նաև հայ պարուսույց Արսեն Մեհրաբյանի իրականացրած հնգօրյա լաբորատորիան, որի շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած պարողները կմիավորվեն՝ սեղմ ժամանակահատվածում բեմական պատկեր ստանալու համար։

Ժամանակակից պարին նվիրված մեկշաբաթյա տոնի փակումը կազդարարի ռուսական հանրահայտ «Բալետ Մոսկվա» ընկերությունն իր՝ «Բոլոր ճանապարհները տանում են հյուսիս» ներկայացումով: Այս ներկայացումը Ռուսաստանի ազգային թատերական «Ոսկե դիմակ» 2017 մրցանակաբաշխության դափնեկիր է՝ «Ժամանակակից պար/Լավագույն ներկայացում» անվանակարգում:

Հայերեն Русский Türkçe

Փրկարարները մասնատել և հեռացրել են երեք ավտոմեքենա վնասած ծառը

Հայաստանում անձրևոտ եղանակը կուղեկցվի օդի ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազմամբ

Նպատակը խաղաղության հաստատումն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչություն. Ռուսաստանին հրթիռների արձակման կայանքներ մատակարարելու մասին պնդումը ծիծաղելի է

Փրկարարները Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում մասնատել և հեռացրել են ճանապարհը միակողմանի փակած ծառը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ըմբռնումը

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը